Տարածաշրջան12:20, 09 Դեկտեմբեր 2015
Կասպիցծովյան տրանզիտային միջանցքը՝ որպես այլընտրանքային ուղի Թուրքիայի համար
Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած լարված իրադրության և կաթվածահար եղած առևտրատնտեսական կապերի պատճառով Թուրքիան այլընտրանքային առևտրական ուղիներ է որոնում: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսուհետ որպես այդպիսի այլընտրանք կարող է ծառայել կասպիցծովյան տրանզիտային միջանցքը: Ըստ աղբյուրի՝ վերջինս կարող է Ռուսաստանի համեմատ ավելի արագ և կրկնակի էժան առևտրական կապեր ապահովել, ինչպես նաև՝ նոր առևտրական շուկաներ դուրս գալու հնարավորություն ընձեռնել Թուրքիային:
Կասպիցծովյան միջանցքի վերաբերյալ «Կասպյան ռազմավարական ինստիտուտի» (HASEN) պատրաստած հաշվետվության համաձայն՝ այս միջանցքը, որը պետք է Թուրքիայի միջոցով միմյանց կապի Եվրոպան ու Չինաստանը, տարածաշրջանում Թուրքիայի համար լոգիստիկ կենտրոնի կարգավիճակ կստեղծի: Ենթադրվում է, որ Թուրքիայի և Չինաստանի միջև արտաքին առևտրի ծավալը, որը ներկայումս կազմում է տարեկան 24 մլրդ դոլար, մինչև 2020թ. կկազմի 100 մլրդ դոլար: Իսկ Եվրոպայի և Չինաստանի միջև կատարվող առևտրի ծավալը նույն տարեթվին ենթադրաբար կհատի 800 մլրդ սահմանը:
«HASEN»-ի մասնագետներից Զաֆեր Աջարն ընդգծել է, որ կասպիցծովյան միջանցքի երկրները կարող են փոխհատուցել Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակումները: Որպեսզի այս առևտրական ուղին կյանքի կոչվի, անհրաժեշտ է, որ Թուրքիան հնարավորինս արագ ավարտի Բաքու–Թբիլիսի–Կարս ուղու՝ իր տարածքում գտնվող 76կմ երկարությամբ հատվածի շինարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |