Հասարակական07:40, 10 Դեկտեմբեր 2015
Ռուսաստանի հետ ճգնաժամից հետո Թուրքիան ծրագրում է զբոսաշրջիկներ ներգրավել այլ երկրներից
Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը զեկույց է հրապարակել, որում շարադրվել է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության հետևանքվ սպասվելիք բացասական ազդեցությունները թուրքական զբոսաշրջային շուկայի վրա: Զեկույցում ներկայացվել է գործողությունների պլան, որն ուղղված է լինելու այդ ազդեցության նվազեցմանը:
Զեկույցում ասվում է, որ 2016 թվականին ռուս-թուրքական հարերություններում շարունակվող ճգնաժամի և ընդհանուր տնտեսական ճգնաժամի հետևանքով 40%-ով կկրճատվի Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նշվելով, որ այդ պակասը պետք է լրացնել այլ երկրներից լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավելու միջոցով: Այդ նպատակի համար առաջին պլանում են հայտնվելու Մերձավոր Արևելքն ու Իսրայելը:
Նշվում է, որ այդ երկրներից Թուրքիայի զբոսաշրջիկներ բերող տուրօպերատորներին չհարկվող ավիաուղիներ կտրամադրվեն: Ինչպես նաև նշյալ երկրներում թուրքական զբոսաշրջությունը ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն:
Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը ծրագրում է նաև վառելիքի սուբսիդավորում անել 12 երկրներից Թուրքիա զբոսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռներին:
Թուրքիան չի առկախի առանց վիզայի ճամփորդական թռիչքները դեպի Ռուսաստան` չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր երկրի կողմից նույն գործընթացի առկախման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |