Իրավական12:31, 11 Դեկտեմբեր 2015
Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղշության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` դեպքերը կատարվել են 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015-ի մարտ ամիսն ընկած ժամանակահտվածում:
Այդ ընթացքում մեղադրյալը երեխաներին պարբերաբար խաբեությամբ տարել է իր տուն, որտեղ վերջիններիս ծխախոտ է հյուրասիրել և պոռնկագրական բնույթի տեսանյութեր ցուցադրել: Այնուհետև Զորլուն երեխաներին ստիպել է, որ սեռական հարաբերություններ ունենան միմյանց հետ ու տեսաձայնագրել կատարվածը: Վերջինս նաև բռնաբարել է երեխաներին և սպառնալիքների ազդեցության տակ ստիպել է որևէ մեկին չպատմել կատարվածի մասին:
Երեխաների ծնողներն, իմանալով կատարվածի մասին, բողոք են ներկայացրել դատախազություն: Կայսերիի քրեական դատարանն առանձին-առանձին քննել է 19 բողոքները և բոլոր գործերով պատժաչափերը գումարելով, ընդհանուր առմամբ 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել Զորլուին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |