Միջազգային07:24, 15 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում և Ռուսաստանում զենքի վաճառքի աննախադեպ աճ է նկատվել
Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2014թ. ողջ աշխարհում զենքի վաճառքի ծավալները նվազել են 1.5 տոկոսով՝ կազմելով 401 մլրդ դոլար:
Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի՝ նշված հաշվետվությունը վկայում է, որ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի զենք արտադրող ընկերությունների վաճառքի ծավալներն ընդհանուր առմամբ նվազել են, մինչդեռ Թուրքիայի ու Ռուսաստանի դեպքում զենքի վաճառքի աննախադեպ աճ է գրանցվել:
Ընդ որում, զենքի վաճառքով զբաղվող 11 ռուսաստանյան ընկերությունների բզինեսում արձանագրվել է վաճառքի ծավալների 48 տոկոսանոց աճ: Իսկ թուրքական «ASELSAN» (73-րդ տեղ) և «Türk Havacılık ve Uzay Sanayi A.Ş. (TAI)» (89-րդ տեղ) ընկերությունները ընդգրկվել են ամենաշատ զենք վաճառած կազմակերպությունների հարյուրյակում:
Թուրքական «ASELSAN» ընկերության զենքի վաճառքի ծավալները աճել են 5.6 տոկոսով, իսկ TAI-ի վաճառքի ծավալները՝ 15.1 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |