Տարածաշրջան07:04, 21 Դեկտեմբեր 2015
Իրանի արտգործնախարար.«Թուրքիան չպետք է մեծացնի լարվածությունը Ռուսաստանի և Իրաքի հետ»
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարար Մուհամեդ Ջևադ Զարիֆը կարծիք է հայտնել, որ Թուրքիան չպետք է ավելի մեծացնի լարվածությունը Ռուսաստան Դաշնության (ՌԴ) և Իրաքի հետ:
Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի համաձայն՝ «Al Monitor»-ի թղթակցի հետ հարցազրույցում Զաֆերին մասնավորապես նշել է. «Իրանը հույս ունի, որ Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Իրաք փոխհարաբերությունները կկարգավորվեն: Պետք չէ ավելի մեծացնել լարվածությունը: Եթե տարածաշրջանի առաջատարների միջև լարվածությունը սաստկանա, ապա դա ուղղակիորեն կնպաստի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գործունեությանը»:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում զորքեր տեղակայելու և այդ պատճառով վատթարացած թուրք-իրաքյան հարաբերությունների թեմային՝ Զաֆերին նշել է, որ այդ հարցի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել թուրքական կողմի հետ:
«Կարծում ենք, որ մեր առաջնային խնդիրը Սիրիայում և Իրաքում պետք է լինի ԻՊ-ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը»,- նկատել է իրանցի նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |