Քաղաքական11:51, 23 Դեկտեմբեր 2015
Դեմիրթաշը՝ Լավրովին. «Ռուսական ինքնաթիռի խոցումը սխալ էր»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Cnnturk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Լավրովն ասել է, որ Սիրիայի կառավարության ցանկությամբ այդ երկրի հակաահաբեկչական պայքարում ներգրավված Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և նմանատիպ ծայրահեղական խմբավորումների դեմ:
«Մենք տեղյակ ենք, որ Իրաքի և Սիրիայի քրդերն ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի շարքում են: Նրանք Իրաքի և Սիրիայի զինված ուժերի հետ միասին են գործում՝ պայքարելով իրենց տներում ու հողերում ապրելու իրավունքի համար»,- ընդգծել է Լավրովը:
Անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին՝ Լավրովն ասել է, որ Թուրքիայի կառավարության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը ոչ մի կերպ չի տարածվում թուրք ժողովրդի վրա:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ են հաշվի առնել Սիրիայի հարցով Դեմիրթաշի գնահատականները:
Հանդիպման ընթացքում Դեմիրթաշը նշել է, որ բազմակարծության և ժողովրդավարության համար պայքարող իրենց կուսակցութունը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին: Դեմիրթաշը, նշելով, որ ցավալի է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, շեշտել է, որ իր կուսակցությունն ընդդիմադիր լինելով հանդերձ քաղաքական լարվածություններից օգուտ քաղելու նպատակ չի հետապնդում:
Ըստ Դեմիրթաշի՝ թուրքական օդուժի կողմից Ռուսաստանին պատկանող ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցումը սխալ էր:
«Երկրների միջև խնդիրներ, ճգնաժամներ կարող են առաջանալ, սակայն դիվանագիտական ուղիները պիտի բաց լինեն, և խնդիրները պիտի երկխոսությամբ լուծվեն: Կարծում եմ, որ այս պահից սկսած Թուրքիա-Ռուսաստան ճգնաժամը պետք է լուծել այնպես, որ երկու հասարակությունները և ժողովուրդները վնաս չկրեն»,-նշել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |