08:13, 23 Դեկտեմբեր 2015
Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ըստ ստացված տեղեկության՝ պայթյունը որոտացել է օդանավակայանի կանգառում՝ ինքնաթիռներից մեկի առջևի հատվածում: Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի տնօրինության կողմից տարածված գրավոր հայտարարությամբ տեղեկացվել է, որ պայթյունի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Պայթյունը որևէ կերպ չի ազդել օդանավակայանի գործունեության վրա և նախատեսված թռիչքները շարունակում են իրականացվել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |