Միջազգային11:23, 24 Դեկտեմբեր 2015
Չինաստանի դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին՝ զգոն լինել Թուրքիայում
Դեկտեմբերի 22-ին Անկարայում Չինաստանի դեսպանատան պաշտոնական կայքում Թուրքիա մեկնել ցանկացող չինացիներին ուղղված հայտարարություն է հրապարակվել: Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Թուրքիայի օդանավակայաններում և օդանավերում, հյուրանոցներում ու տրանսպորտային միջոցներում, առևտրի կենտրոններում և այլ վայրերում Չինաստանի քաղաքացիները շատ հաճախ կողոպուտի և խարդախության զոհ են դառնում: Ուստի դեսպանատունը զգուշացնում է Թուրքիայում գտնվող Չինաստանի քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով մեծ զգուշավորություն ցուցաբերել, ուշադիր լինել սեփական անձնագրերի և այլ անձնական իրերի նկատմամբ:
Իսկ նոյեմբերի 25-ին Չինաստանի Զբոբսաշրջության վարչության պաշտոնակայքում հրապարակվել էր չինացի զբոսաշրջիկներին ուղղված Չինաստանի ԱԳՆ-ի զգուշացումը՝ պայմանավորված ԻՊ-ի («Իսլամական պետություն» - İŞİD) կողմից առևանգված չինացու սպանության դեպքով: ԱԳՆ հայտարարությամբ կոչ էր արվում արտերկիր մեկնող Չինաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ Սիրիա, Իրաք, Եմեն և Սիրիա-Թուրքիա սահմանամերձ գոտիներ այցելելուց, որտեղ անվտանգության պահպանման մակարդակը ցածր է և մարդկանց առևանգումները, ահաբեկչություններն ու պայթյունները հաճախակի բնույթ են կրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |