13:03, 24 Դեկտեմբեր 2015
Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ

Թեհրանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air» ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել:
Ինքնաթիռում գտնվող 150 ուղևորները անմիջապես տարհանվել են: Դեպքի հետ կապված իրականացվում է հետաքննություն: Նախնական տվյալներով բախումը տեղի է ունեցել, ինքնաթիռի արգելակների հետ կապված անսարքության պատճառով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |