09:54, 28 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Անթալիայի ռուսների գալիք նոր տարին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Անթալիայի «Ռուսական արվեստի ու մշակույթի միություն» և շնորհավորել այդ նահանգում ապրող ռուսների գալիք նոր տարին: Միության անդամների հետ զրույցում նախարարը վստահեցրել է, որ թե նախագահ Էրդողանի և թե իր կողմից մեծ ջանքեր են գործադրվում ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած երկկողմ հարաբերությունների լարվածությունը հաղթահարելու համար:
Ըստ «Anadolu» լրատվական գործակալության՝ Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիայի համար հատկապես առևտրի տեսանկյունից Ռուսաստանը գործընկերային մեծ կարևորություն ունի: Ռուս և թուրք ժողովուրդների հարաբերությունը նա բնութագրել է իբրև եղբայրական և բարեկամական:
«Ժողովուրդների միջև ձևավորված կապը ոչ ոք ի զորու չէ կտրել: Ոչ քաղաքական ուժը կբավականացնի դրան, ոչ էլ մեկ այլ ուժ: Մի փոքր էլ համբերություն դրսևորենք և ամեն ինչ լավ կլինի»,- հույս է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |