Հասարակական07:19, 28 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում նորից սպանվել է սիրիացի լրագրող

Թուրքիայի սահմանամերձ Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգի համանուն քաղաքի Ալի Ֆուաթ Ջեբեսոյ զբոսայգում անհայտ անձը կամ անձինք սպանել են 37-ամյա սիրիացի լրագրող Նաջի ալ Ջերֆին:
Թուրքական «milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` Ջերֆը Գազիանթեփում աշխատում էր մի վավերագրական ֆիլմի նկարահանումների վրա, որտեղ ներկայացվելու էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից տարածաշրջանում իրականացրած կոտորածները և վայրագությունները:
Նշվում է,որ Ջերֆին կրակել են հրազենից: Փամփուշտը խոցել է նրա գլուխը: Այժմ թուրքական ոստիկանությունը հանցագործությունը կատարողին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանքներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում ևս սպանվել էին երկու սիրիացի լրագրողներ: Վերջիններս սպանվել էին պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |