Քաղաքական11:48, 04 Հունվար 2016
Թուրքիան պատրաստվում է իրավական պատերազմի Ռուսաստանի դեմ
Թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Անկարայի և Կրեմլի միջև առաջացած ճգնաժամը երկկողմ հարաբերությունների լարվածության նոր փուլ է թևակոխում: Ռուս-թուրքական վատթարացած հարաբերությունների հետագա ճակատագրից է խոսել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը:
«Sabah» թերթի հետ զրույցում նախարարը բողոքել է, որ Ռուսաստանի փոքր քաղաքաներում ճնշումներ են գործադրվում տեղի թուրքական ընկերությունների վրա, որպեսզի վերջիններիս բաժնեմասերը անցնեն իրենց ռուսական գործընկերին: Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Թուրքիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Իսկ Թուրքիան էլ իր հերթին պատրաստվում է իր Ռուսատսանի դեմ բողոքը տեղափոխել Առևտրի համաշխարհային կազմակերպություն և հարցը բարձրացնել նաև միջազգային դատարաններում: Էլիթաշը տեղեկացրել է, որ առայժմ իրենք ապացույցների ամրագրման և փաստահավաք գործողություններ են իրականացնում:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները նման են եղանակային փոփոխություններին,- նշել է թուրք նախարարը: - Մի օր կտեսնես արևոտ է, մի օր՝ ամպամած, մի օր էլ՝ անձրևոտ: Մոսկվան առևտրի կանոններին անհարիր պահվածք է դրսևորում: Այնինչ հարցերը քննարկելով են լուծվում»:
Նախարարը նաև նշել է, որ ինքնաթիռի խոցումից հետո երկկողմ հարաբերությունների վատացման հետևանքով 35 օրվա ընթացքում մինչև 2015-ի տարեվերջ արդեն կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 52 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |