Իրավական11:05, 06 Հունվար 2016
Դինքի ընտանիքը բողոքարկել է Թուրքիայի դատախազության որոշումը

Պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է 24 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Թուրքիայի դատախազության որոշումը։ Թուրքական «Milliyet» թերթը տեղեկացնում է, որ բողոքարկման դիմումը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազություն։
Նշենք, որ Թուրքիայի դատախազությունը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնի չարաշահման մեջ մեղադրվող 43 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել։
Այս 24 պետական ծառայողների շարքում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ծառայակից Օզել Յըլմազը և Էրգուն Գյունգյորը, որը պոլսահայ լրագրողի սպանության ժամանակ եղել է Ստամբուլի նահանգապետի օգնականը։ Ըստ Դինք ընտանիքի փաստաբանի՝ Յըլմազը պատասխանտու է Դինքի սպանությունը չկանխելու, իսկ Գյունգորը, ինչպես նաև այդ շրջանում Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը պատասխանատու են Դինքի անվտանգությունը չապահովելու համար։
Ահա այն 24 հոգին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատախազության որոշումը բողոքարկվել է․ Օզել Յըլմազ, Էրգուն Գյունգյոր, Սելիմ Քութքան, Բյուլենթ Քյոքսալ, Իբրահիմ Փալա, Իբրահիմ Շևքի Էլդիվան, Վոլքան Ալթունբուլաք, Բահադըր Թեքին, Օզջան Օզքան, Էնգին Աքչիչեք, Իզզեթ Աքդաղ, Սեյֆի Ինան, Դավութ Աթեշ, Մուրադ Չաքան, Ուֆուք Քաբա, Յալչըն Քարա, Վելի Քյուչյուք, Քեմալ Քերինչսիզ, Օքթայ Յըլդըրըմ, Գյուրքան Քուշչու , Օքթայ Դաշթան, Թոլգայ Սիվրիքայա, Սալիհ Ջիհան, Նեզաթ Մեթե։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |