Ցեղասպանություն10:34, 07 Հունվար 2016
33 տարի անց ASALA-ի մարտիկի աճյունը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա
1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ASALA-ի իրականացրած ամենակարևոր գործողություններից մեկի մասնակից Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնվել է նրա՝ Ֆրանսիայում ապրող ընտանիքին:
Էքմեքչյանը օդանավակայանում իրականացրած զինված հարձակման ժամանակ վիրավորվել էր և թուրքական դատարանի որոշմամբ 1983 թվականի հունվարի 28-ին մահապատժի էր ենթարկվել:
Մահապատժից հետո մոտ 30 տարի անց Էքմեքչյանի ընտանիքը դիմել էր Թուրքիայի համապատասխան իրավական մարմիններին՝ Լևոնի աճյունը Փարիզ տեղափոխելու համար:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` օրեր առաջ Էքմեքչյան ընտանիքը ժամանել է Անկարա: Ստանալով բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և ավարտելով թղթաբանական գործընթացը՝ Էքմեքչյան ընտանիքի ներկայությամբ Անկարայի Ջեբեջի գերազմանատանը գտնվող Լևոն Էքմեքչյանի գերեզմանը բացվել է: Լևոն Էքմեքչյանի աճյունը տեղափոխել են Փարիզ՝ այնտեղ արտաշիրիմելու նպատակով:
1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը, որի ընթացքում վիրավոր ու ուշագնաց վիճակում գերեվարվել է Լևոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։ 1983 թվականի հունվարի 28-ին թուրքական իշխանությունների կողմից Լևոն Էքմեքչյանը մահապատժի է ենթարկվել: Նրա մարմինը թաղել էին Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը:
ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |