Տարածաշրջան08:35, 08 Հունվար 2016
Սիրիայում պայթյունի հետևանքով 4 հայ է զոհվել
Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քամըշլը քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, օրեր առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում:Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես քրիստոնյաներ են, որոնց թվում՝ նաև 4 հայ: Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել:
Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Ըստ վկայի՝ եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |