Հասարակական13:53, 11 Հունվար 2016
Էրդողանը ճանաչվել է 2015թ.-ի ամենահաջողակ թուրք քաղաքական գործիչը
Թուրքական «Akademetre» հետազոտական և վիճակագրական ընկերությունը հաշվետվություն է հրապարակել Թուրքիայում «2015 թ. ԱՄԵՆԱ-ների»՝ տարվա ամենաակնառու մարդկանց, ամենակարևոր իրադարձությունների, զարգացումների, հաստատությունների վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է Թուրքիայի 12 քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլ, Անկարա, Տրապիզոն, Էրզրում: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունն անդրադարձել է ստացված արդյունքներում տեղ գտած անվանակարգերին: Ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավները:
2015թ. Թուրքիայի «ամենահաջողակ քաղաքական գործիչ» է ճանաչվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկրորդ և երրորդ տեղերում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին:
Տարվա ամենակարևոր իրադարձություն են ճանաչվել նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները: Երկրորդ տեղում Անկարայի ահաբեկչությունն է, երրորդում՝ հունիսի 7-ի մեջլիսի ընտրությունները:
Իսկ 2015թ. Նոբելյան մրցանակի արժանացած թուրք պրոֆեսոր Ազիզ Սանջարն առաջինն է դարձել «գիտական ոլորտում ամենահաջողակ գործիչ» անվանակարգում:
Տարվա կարևորագույն իրադարձություն է ճանաչվել «Իսլամական պետության» (ԻՊ-İŞİD/DAİŞ) ահաբեկչական գործունեությունը: Երկրորդ տեղում գաղթականների հոսքն է դեպի Եվրոպա և Միջին Ասիայի երկրներ, երրորդ տեղում՝ Եվրոպայում և Միջին Ասիայում իրականացված ահաբեկչությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |