Տարածաշրջան09:58, 12 Հունվար 2016
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը

Այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Սուլթանահմեթ հրապարակում, ուժգին պայթյուն է որոտացել:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10 հոգի, վիրավորել է՝ 15-ը: Այս մասին «CnnTürk»-ի ուղիղ եթերում հայտնել է առողջապահության նախարարության Ստամբուլի նահանգային վարչության պետ Սելամի Ալբայրաքը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հիմնվելով ականատեսների հայտնած տեղեկությունների վրա, նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սուլթանահմեթ մզկիթի հարևանությամբ շրջող զբոսաշրջիկների խմբի մեջ:
Ոստիկանական ուժերը շրջափակել են տարածքը, դադարեցվել է երթևեկությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ երկրորդ պայթյունի հավանականություն կա: Այդ պատճառով դեպքի վայրում աշխատում է ռումբի վնասազերծման սակրավորների խումբ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից, բայց այս տեղեկություն դեռևս հաստատված չէ:
Հաղորդվում է, որ փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի կարգադրությամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավորապես արգելել է պայթյունի վերաբերյալ լուրերի հրապարակումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |