Տարածաշրջան07:26, 13 Հունվար 2016
Գերմանիայի ներքին գորրծերի նախարարը մեկնում է Թուրքիա

Գերմանիայի ներքին գորրծերի նախարար Թոմաս դե Մեզյերն այսօր կմեկնի Ստամբուլ, որտեղ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր Գերմանիայի քաղաքացի 8 զբոսաշրջիկ:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Մեզյերը Ստամբուլում պետք է հանդիպի Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ:
Տեղեկություններ կան այն մասին, որ պայթյունից հետո Գերմանիայի Հանցագործությունների դաշնային վարչությունից հատուկ խումբ է գործուղվել Թուրքիա՝ տեղում աշխատանքներ կատարելու:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս այսօր լինելու է Ստամբուլում, որտեղ նախատեսվում է վերջինիս հրավիրած անվտանգության ժողովը Ստամբուլի նահանգապետարանի համապատասխան պաշտոնյաների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել էր 10, վիրավորվել` 15 մարդ: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 8-ը գերմանացի զբոսաշրջիկներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |