Տարածաշրջան08:29, 13 Հունվար 2016
Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը
Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 537 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝ դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել:
«5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը» հարցադրում-վերնագրով հոդվածում թուրքական կայքը մանրամասնորեն անդրադարձել է զանգվածային սպանդի վերոհիշյալ 7 դեպքերին: Իսկ Էրդողանի և հարկադրաբար լռեցվող մամուլի խորհրդանշական նկարով աղբյուրը ըստ էության մատնանշում է գլխավոր մեղավորին և մարդասպանին:
ԱՌԱՋԻՆ
2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Իրանին սահմանակից Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանի հարակից տարածքը, ինչի հետևանքով 34 խաղաղ բնակիչ զոհվեց՝ բոլորն էլ քուրդ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն հայտնեց թուրքիայի զինված ուժերին: Դեպքի առթիվ որևէ պաշտոնաթողություն, հրաժարական չեղավ: Իսկ մամուլին արգելվեց լուսաբանել դեպքը:
ԵՐԿՐՈՐԴ
2013թ. մայիսի 11-ին Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով սպանվեց 54 խաղաղ բնակիչ: Քաղաքական պատասխանատուներից որևէ մեկը հրաժարականի դիմում չներկայացրեց: Դեպքի լուսաբանումն արգելվեց:
ԵՐՐՈՐԴ
2014թ. մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի վթարված ածխահանքում հրդեհի հետևանքով կյանքից հեռացավ 301 հանքափոր: Քաղաքական պատասխանատուներից որևէ մեկը հրաժարական չտվեց: Դեպքի լուսաբանումը կրկին արգելվեց:
ՉՈՐՐՈՐԴ
2015թ. հունիսի 5-ին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 5 ներկայացուցիչ: Վիրավորվեց ավելի քան 400 քաղաքացի: Պետպաշտոնյաներից որևէ մեկը հրաժարական չտվեց: Դրա փոխարեն մամուլին դարձյալ արգելվեց լուսաբանել դեպքը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ
2015թ. հուլիսի 20-ին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում մահապարտի իրականացրած պայթյունին զոհ գնաց 33 քաղաքացի, եղան 100-ից ավելի վիրավորներ: Պատկերը նույնն էր՝ մամուլը ստիպողաբար լռեց, որևէ պատասխանատու անձ չհեռացավ իր զբաղեցրած պաշտոնից:
ՎԵՑԵՐՈՐԴ
2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում իրարահաջորդ 2 ուժգին պայթյունների հետևանքով սպանվեց 100 խաղաղ բնակիչ: Պաշտոնաթողություն դարձյալ չեղավ, իսկ դեպքի պատշաճ լուսաբանումը, ինչպես միշտ, արգելվեց:
ՅՈԹԵՐՈՐԴ
2016թ. հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտի իրականացրած պայթյունից 10 մարդ զոհվեց, որոնցից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացի: Եվս 15-ը վիրավորվեցին: Քաղաքական պատասխանատուների շրջանում կրկին լռություն է, մինչդեռ պայթյունից 1 ժամ անց մամուլին արգելվեց դեպքի մանրամասների վերաբերյալ հրապարակումներ անել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |