10:03, 14 Հունվար 2016
Թուրքիայում օրենք է ընդունվել 1000 եվրո վճարով պարտադիր զինծառայությունից ազատվելու մասին
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նոր օրենքի համաձայն` տարբեր պատճառներով 3 տարի և ավել ժամանակով Թուրքիայից բացակայող զինապարտ քաղաքացիները բանակում պարտադիր զինծառայություն չանցնելու դիմաց կվճարեն 1000 եվրո նախկին 6000-ի փոխարեն:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսուհետև արտերկրում գտնվող Թուրքիայի զինապարտ քաղաքացիները (մինչև 38 տարեկան) կարող են այցելել այդ երկրներում գործող Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչություններ և դրանց միջնորդությամբ դիմել համապատասխան զինկոմիսարիատներին: Պահանջվող 1000 եվրոն վճարելուց հետո կհամարվի, որ տվյալ անձը կատարել է իր պարտքը հայրենիքի առաջ:
Նշվում է նաև, որ օրենքը կտարածվի բոլոր նրանց վրա, ովքեր ավելի վաղ դիմում են ներկայացրել, սակայն գումարը դեռ չեն փոխանցել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |