Տարածաշրջան09:07, 14 Հունվար 2016
Հայ պատգամավորն առաջարկել է թուրքական անձնագրերից հանել կրոնի մասին տողը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է թուրքական ինքնության քարտերից հանել կրոնի մասին տեղեկության տողը և դադարեցնել «ազգության կոդի» կիրառումը:
Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Փայլանը նշել է, որ պետական մարմիններում ինքն անձամբ բազմաթիվ անգամ խտրական վերաբերմունքի է արժանացել ինքնության քարտում կրոնի դաշտում քրիստոնյա նշված լինելու համար:
Ըստ թուրքական «haberciniz.biz» լրատվական կայքի` ելույթում Փայլանը մասնավորապես ասել է. «Նայում էին անվանս ու անմիջապես շրջում էին քարտը ու նայում կրոնի դաշատին`քրիստոնյա: Այդ պատճառով բազմաթիվ անգամներ խտրական վերաբերմունքի եմ արժանացել: 1 օրում կատարվելիք գործը իմ համար մեկ շաբաթ կամ 10 օր էր տևում»:
Փայլանը քննադատել է նաև ինքնության քարտերում կիրառվող «ազգության կոդը»` նշելով, դա կիրառության մեջ է մտցվել դեռև «Թեշքիլաթը մահսուսա»-ի (Հատուկ կազմակերպություն) կողմից ու մինչ այժմ կիրառվում է Թուրքիայի Հանրապետությունում:
«Մեր` հայերիս կոդը 2-ն է, հույներինը` 1-ը, հրեաներինը`3-ը, Ասորիներինը`4-ը»,- հիշեցրել է Փայլանը` կոչ անելով վերացնել փոքրամասնությունների վերաբերյալ խտրական վերաբերմունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |