Քաղաքական10:08, 16 Հունվար 2016
Թուրքիայի վարչապետ. «Մենք տարածաշրջանի առանցքային պետությունն ենք»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կարծիքով այդ երկիրը տարածաշրջանի առանցքային պետությունն է: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայում ներդրում կատարող օտարերկրյա կապիտալով ընկերությունների ներկայացուցիչների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ:
«HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վարչապետը ներկաներին հայտնել է, որ տարվա առաջին եռամսյակի համար թուրքական կառավարության տված խոստումների 60 տոկոսն արդեն կատարված է: Ներդրումների համար խիստ կարևոր քաղաքական և տնտեսական կայունությունը կարևորող Դավութօղլուն շեշտել է, թե վերջին 13 տարում Թուրքիան կարողացել է պահպանել այդ կայունությունը՝ չնայած եղել են ներքին քաղաքական խնդիրներ, տնտեսական դժվարություններ:
Դավութօղլուն նաև նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մինչև օրս Թուրքիան կարողացել է 7 մլն մարդու համար զբաղվածություն ապահովել: Ըստ նրա ցուցանիշով ոչ մի երկիր Եվրոպայում չկա:
«Մենք այս տարածաշրջանի և աֆրո-ասիական գոտու առանցքային պետությունն ենք: Նախկին մետաքսի ճանապարհի փոխարեն այսօր էներգետիկ ճանապարհներն են, մեր երկիրը կարևորագույն էներգետիկ հանգույց է դարձել, ինչը նրան էլ ավելի է ուժեղացնելու քաղաքականապես ու տնտեսապես»,- ասել է Դավութօղլուն՝ շնորհակալություն հայտնելով օտար ներդրողներին Թուրքիայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Կառավարության ղեկավարը նաև հավաստիացրել է, որ թուրքական իշխանություններն ամեն հնարավորը կանեն ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |