Ցեղասպանություն07:41, 19 Հունվար 2016
Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը
Գերմանիայի Էսսինգլենի քաղաքապետարանի մշակույթի վարչության, քաղաքային գրադարանի և արխիվի կողմից կազմակերպվող «52 x Esslingen» նախագծի շրջանակներում այս օրերին քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: Նույն նախագծի շրջանակներում հունվարի 19-ին կանցկացվի «1915/1916 թթ. Հայոց ցեղասպանություն. երեկ և այսօր» խորագրով համաժողով:
Ըստ «Yeniposta.de» լրատվական կայքի` համաժողովին ելույթ կունենա Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, ով բազմիցս հանդես է եկել ցեղասպանության ճանաչման և դատապարտման օգտին:
Համաժողովին ելույթ կունենան նաև «Հայկական հարցը Թուրքիայում» գրքի հեղինակ թուրքագետ Սիբիլլ Թելենը, Հրանտ Դինք ֆորումի կազմակերպիչ, լրագրող Օսման Օքքանը և գերմանահայ հայտնի արձակագիր Րաֆֆի Կանտյանը:
Համաժողովը կմեկնարկի Էսսինգլենի «Komma Komunalkino» կինոթատրոնում «Հրանտ Դինքի սպանությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով:
«52 x Esslingen» նախագծի շրջանակներում հունվարի 17-ին և 18-ին նույն կինոթատրոնում ցուցադրվել են հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության վերաբերյալ նկարահանած «Սպի» և Էրիկ Ֆիդլերի «Աղետ. ցեղասպանություն» ֆիլմերը:
Նշվում է նաև, որ քաղաքի թուրքական համայնքը պատրաստվում է այսօր կայանալիք համաժողովի ժամերին բողոքի ցույց անցկացնել ցեղասպանությանը նվիրված միջոցառումների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |