Ղարաբաղ15:36, 19 Հունվար 2016
Թուրքիայի և Ադրբեջանի կոռուպցիոն գործակցությունը Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի օրինագծերում

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ:
«Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագիծն օրակարգ մտցրած Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Վոլտերը և ԵԽՎՎ-ի ձմեռային նստաշրջանը նախագահող իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունթը քննադատվում են կողմնապահության համար»,- գրում է թուրքական կայքը՝ հավելելով, որ բրիտանացի պատգամավորը նախապատրաստել է միայն Բաքվի իշխանությունների տեսակետին տուրք տվող օրինագիծ:
Իսկ ղարաբաղյան հարցում Բաքվին սատարող Անկարան էլ նույն այդ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, որը աղբյուրի բնորոշմամբ «պատահականություն լինել չի կարող»: Նշվում է, որ Վոլտերին Թուրքիայի Հանրապետության անձնագիր հանձնել է անձամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնությոան արդյունք է,- գրում է «Demokrathaber»-ը և շարունակում- Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Վոլտերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում»:
Նույն աղբյուրի համաձայն՝ պատահականություն չէ նաև այն, որ քննարկումների առարկա դարձած օրինագիծը ծրագրվել է օրակարգ բերել հենց Պեդրո Ագրամունթի նախագահության շրջանում: Վերջինս Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին իր զեկույցներում մշտապես խուսափել է Բաքվի իշխանությունների և Ալիևի ռեժիմին հակադրվող գնահատականներ տալուց, ինչի պատճառով էլ արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպութոյւնների քննադատություններին: Որպես այդպիսիք՝ հիշատակվում են «Human Rights Watch»-ը և «European Stability Initiative»-ը:
«Նա Ադրբեջանում գործող ռեժիմի հետ ունեցած իր մտերմության պատճառով բազմիցս հայտնվել է քննադատությունների թիրախում»,- եզրափակում է թուրքական լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |