Միջազգային08:55, 19 Հունվար 2016
Թուրքիան Սոմալիում պատրաստվում է ռազմաբազա հիմնել
Թուրքիան Սոմալիում ռազմաբազա կհիմնի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ Քաթարի բազայից հետո դա կլինի օտար երկրներում հիմնված թվով երկրորդ թուրքական ռազմական բազան:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) ռազմական հարցերով հանձնաժողովի հաստատած «Սոմալիի հետ ռազմաարդյունաբերական համագործակցության պայմանագրի» շրջանակներում Թուրքիան կմարզի շուրջ 10.000 սոմալեցի զինվորի: Ռազմաբազան կառուցվելու է մայրաքաղաք Մոգադիշուում: Այդ նպատակով արդեն Սոմալի է մեկնել թուրք զինվորականների 20 հոգանոց մի պատվիրակություն:
Ռազմակրթական բազան կսկսի գործել մեջլիսի լիագումար նիստում հաստատվելուց հետո միայն, ինչը ենթադրվում է 2016թ. ամառվա վերջին կամ աշնան սկզբին:
Սոմալիի թուրքական բազայի գործարկումից հետո այնտեղ կուղարկվեն շուրջ 200 թուրք հրահանգիչ: Իսկ ուղարկվելիք զինվորների թիվը դեռևս հստակեցված չէ:
Նշենք, որ Սոմալիում գործունեություն ծավալող «Ալ -Շեբաբ» զինված խմբավորումը, որը նաև կապի մեջ է «Ալ -Քաիդայի» հետ, 2013թ. հարձակում էր գործել րականացրել Մոգադիշուում գտնվող Թուրքիայի դեսպանատան դեմ, որի հետևանքով 1 թուրք ոստիկան զոհվել էր, 3-ը՝ վիրավորվել: Իսկ 2014թ. նույն խմբավորումը հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն և նրա մի մասը կազմող Թուրքիան» հայտարարվել էին մուսուլման ժողովրդի ամենամեծ թշնամին են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթող լինելուց առաջ թարմացրել է Սիրիայի վերաբերյալ 2019-ի հրամանագիրը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադրի ջանքերը շարունակելու վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2023-ի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ բանավոր առճակատման մեջ գտնվող Թուրքիայի առաջնորդը, թեև խոսքով սահմանափակել, բայց գործով շարունակում էր առևտուրը իսրայելական կողմի հետ:
1935-ին Անկարայում «Times»-ի թղթակիցը լրտեսական կապեր է հաստատել: Նամակագրությունում Աթաթուրքի անունը փոխարինվում է «Ռոբերթսոն» կոդանվամբ:
Տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |