Տնտեսական07:53, 19 Հունվար 2016
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական աճը գնահատել է 4․2%
Համաշխարհային բանկը վերանայել է 2015թ․ Թուրքիայի տնտեսական աճի ցուցանիշը` նախնական 3.2 տոկոսից բարձրացնելով 4.2 տոկոսի։ Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ հունվարին հրապարակվել է կազմակերպության՝ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ զեկույցը, որտեղ էլ ներկայացված են 2015թ․ Թուրքիայի տենտեսական զարգացումները։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը 2015թ․ 3-րդ եռամսյակում նախատեսվածից ավելի բարձր աճ է գրանցել, ինչի շնորհիվ էլ Բանկը 2015 թվականի տնտեսական աճը կանխատեսվող 3․2-ից բարձրացել է 4․2 տոկոսի։ Իսկ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը Բանկի նախկինում հրապարակած 5․5-ից նվազել է մինչև 5 տոկոս։
Համաշխարհային բանկի ներկայացրած զեկույցում զարմանքով նշվում է, որ 2015 հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո սպառողների վստահության անկման և ընտրություններից հետո անորոշության աճի պայմաններում աննախադեպ ավելացել էր մասնավոր սպառումը։
Համաշխարհային բանկը 2016 և 2017 թվականների համար կանատեսում է է Թուրքիայի տնտեսության 3․5 տոկոսանոց աճ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
2024 թվականի հունվար-նոյեմբերին հումքի հիմնական մատակարարը եղել է Բրազիլիան (4.64 մլն տոննա)։
Վերջին ներդրումներով ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումները Թուրքիայում գերազանցել են 22 միլիարդ եվրոն։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
1935-ին Անկարայում «Times»-ի թղթակիցը լրտեսական կապեր է հաստատել: Նամակագրությունում Աթաթուրքի անունը փոխարինվում է «Ռոբերթսոն» կոդանվամբ:
Տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |