07:09, 19 Հունվար 2016
Այսօր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցն է
Ինը տարի առաջ այս օրը դավաճանաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Ռասիմ Օզանը «Հրանտ Դինքը՝ որպես հայ» վերտառությամբ իր հոդվածում այսպես է գրում նրա մասին.
«Այս ֆաշիստական մեդյա ուժերը Հրանտի դեմ հազարավոր լուրեր հրապարակեցին, քանի որ նա հայ էր: Այն միջավայրը, որտեղ հնարավոր դարձավ Դինքի սպանությունը՝ հայ լինելու պատճառով, ստեղծվել էր հենց այս ֆաշիստական լրատվամիջոցների միջոցով»:
Քյութահյալըն նշում է, որ Դինքն այն մարդկանցից չէր, ովքեր իրենց էթնիկ ծագմանը վերաբերվում են քամահրանքով կամ անտարբերությամբ: Ընդհակառակը, նա իր ազգային մշակույթի, ինքնության, լեզվի իսկական կրողն էր: Դինքը նաև ամենասերտ կապերի մեջ էր աշխարհի բոլոր կողմերում գոյություն ունեցող հայկական համայնքների, այլ կերպ ասած՝ ողջ սփյուռքի հետ և փորձում էր հնարավորինս օգնել իր հայրենակիցներին ամեն հարցում:
«Դինքն այս երկրի զավակն էր, ամենաիսկական իմաստով Թուրքիայի մարդ էր: Բայց նա նույն կերպ հոգևոր կապի մեջ էր Հայաստանի հետ: Նա ցանկանում էր, որպեսզի Թուրքիան ու Հայաստանը ազատվեն ձեռնաշղթաներից և ազատություն ստանան:
Լայն իմաստով Հրանտ Դինքը միևնույն ժամանակ հայ ազգայնական էր: Եվ այդ ազգայնականությունը դրսևորվում էր հայկական ինքնություն նկատմամբ զգայունությամբ»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս, դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |