Հասարակական13:34, 20 Հունվար 2016
Աթեշյանը մեկնաբանել է Աղթամարի եկեղեցում պատարագների անցկացման վերաբերյալ կառավարության որոշումը
![Աթեշյանը մեկնաբանել է Աղթամարի եկեղեցում պատարագների անցկացման վերաբերյալ կառավարության որոշումը](https://www.ermenihaber.am/news_images/25/74350_2/aghtamar.jpg)
Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն անդրադարձել է Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն ավելացնելու վերաբերյալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Աթեշյան ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների քանակի ավելացումն իրենց համար կարևորություն չի ներկայացնում: Ըստ Աթեշյանի՝ առայժմ կարող են տարին ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել: Պատրիարքի փոխանորդը այս հանգամանքը բացատրել է պատարագի մասնակիցների քանակի նվազմամբ և տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ հիշեցնելով, որ 2015 թվականի սեպտեմբերին նախատեսված պատարագը տարածաշրջանում տեղի ունեցող զինված բախումների պատճառով չկարողացան անցկացնել:
Անդրադառնալով Սուրբ Խաչում պատարագներն ավելացնելու որոշմանը՝ Աթեշյանն ասել է. «Առանց այդ էլ պատարագի մասնակիցները տարին 1 անգամ են կարողանում գալ: Նախորդ տարիներին 1000-ից ավել մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500-ի: Այս որոշումը մեզ համար որևէ փոփոխություն չի բերում և պարտադիր բնույթ չունի: Սակայն, եթե արտերկրից ինչ-որ խմբեր գան և մեզ դիմեն պատարագի անցկացման համար, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր այս իրավունքից: Այնուամենայնիվ, մենք ամեն տարի սեպտեմբերի 2-րդ շաբաթվա մեջ պատարագ մատուցելու ենք»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի երկրի կառավարությունը մշակում է բարեփոխումների փաթեթ, որում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ:
Մասնավորապես, Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին](https://www.ermenihaber.am/news_images/100/297484_2/yunanistandan_beklenmedik_hamle_turkiye_sinirindaki_koylere_gidenlere_10_bin_euro_3202443_1.thumb.jpg)
Նման քայլով Հունաստանը փորձում է ամրապնդել ժողովրդագրական պատկերը և զարգացնել այդ շրջանները։
![Լոնդունում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց անհայտ անձը Ղուրան է այրել (Տեսանյութ)](https://www.ermenihaber.am/news_images/100/297459_2/aa_87_qqzu.thumb.jpg)
Անցորդներից մեկը տեսնելով, թե նա ինչպես է այրում Ղուրանը դանակով հարձակվել է նրա վրա։
![Տոկիոյի և Ստամբուլի միջև ուղիղ չվերթներ են մեկնարկել](https://www.ermenihaber.am/news_images/100/297453_2/67ae6f3cc379e90000f2e06d.thumb.jpg)
Նշվում է, որ 2024-ին Ճապոնիա է մեկնել 62.100 թուրք զբոսաշրջիկ։
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։
Նման քայլով Հունաստանը փորձում է ամրապնդել ժողովրդագրական պատկերը և զարգացնել այդ շրջանները։
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը դասակարգել է աշխարհում ամենախելացի երկրների ցանկը` հաշվի առնելով միջինացված IQ ցուցանիշը:
Անցորդներից մեկը տեսնելով, թե նա ինչպես է այրում Ղուրանը դանակով հարձակվել է նրա վրա։
«Գազային տիրանալու Թրամփի ծրագիրը և այդ շրջանակներում «Նեթանյահու կոչված»-ի հետ համաձայնության ձեռքբերումը մեծ սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղության համար»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |