Հոդված08:24, 22 Հունվար 2016
Ըստ Մեհմեթ Շևքեթի՝ Թուրքիայի արևելքը դատարկում են, այնտեղ հայերին բնակեցնելու համար
Թուրք լրագրող, սյունակագիր Մեհմեդ Շևքեթ Էյգին հրապարակել է «Արդիական հարցեր և պատասխաններ» հոդվածը, որով ցույց է տալիս Թուրքիայի ներքին բարդ իրադրության պատճառները: Հիմնականում Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների, բնակչության շրջանում ինքնության փնտրտուքների և դրանց վտանգավորության թեմաներով գրող Էյգին «Milli» թերթում հրապարակված հոդվածում հարց ու պատասխանի տեսքով ներկայացնում է, թե ինչպիսի կառույց է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), ում կողմից է հովանավորվում, ինչ դեր ունեն հայերը և հրեաները:
Ներկայացնում ենք այդ հարց ու պատասխաններից առավել ուշագրավները:
Հարց
PKK-ն արդյո՞ք քրդական շարժում է:
Պատասխան
Արտաքնապես այդպես է երևում և այդպես է ցուցադրվում, սակայն PKK-ն, թե գաղափարապես, թե՛ նպատակներով խաչակրաց և սիոնիստական շարժում է:
Հարց
Ի՞նչ կլինի, եթե PKK-ն հաղթի:
Պատասխան.
Թուրքիան կմասնատվի:
Հարց
Քրդական պետության ստեղծումը արդյո՞ք քրդերի օգտին կլինի:
Պատասխան
Մեծամասնության, այսինքն սուննի քրդերի օգտին չի լինի:
Հարց
PKK-ին քանի՞ պետություն է աջակցություն ցուցաբերում:
Պատասխան
Դրանց թիվը մոտ 20 է: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք բարեկամ են թվում, սակայն թշնամաբար են վարվում:
Հարց
Ինչո՞ւ է դատարակվում արևելյան և հարավարևելյան Անատոլիան:
Պատասխան
Ապագայում այդ տարածքներում առաջին իսկ հնարավորության դեպքում հայ և հրեա բնակչություն կբերվի:
Հարց
PKK-ին աջակցող գիտնականները թուրք ե՞ն, մահմեդական ե՞ն:
Պատասխան
Նրանց մեծ մասը ազգային ինքնությունը թաքցրած ծպտյալներ են, երկու ինքնություն ունեն:
Հարց
Մեդիադաշտում PKK-ին կողմնակից թերթեր և լրագրողներ կա՞ն:
Պատասխան
Չափից շատ կան:
Հարց
PKK-ն ամբողջապես հնարավո՞ր է վերացնել:
Պատասխան
Դա շատ դժվար է:
Հարց
Հայերը Թուրքիայից որքա՞ն հող են պահանջում:
Պատասխան
Այնքան հող, որ 5 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի տարածքը:
Հարց
Քրդական հարցում Իսրայելի նպատակը ո՞րն է:
Պատասխան
Ցանկանում է ավետյաց երկիրը հիմնել: Մեր հարավային տարածքների վրա ստեղծել Իսրայել պետությանը արբանյակ քրդական պետություն:
Հարց
Ըստ իսլամի, Ղուրանի և մարգարեական չափորոշիչների՝ Թուրքիայի մահմեդական համայնքի վիճակը լա՞վ է, թե՞ վատ է:
Պատասխան
Արդեն վատ չէ, նույնիսկ շատ վատ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |