Տարածաշրջան08:49, 23 Հունվար 2016
Ռուսական ևս 1 ինքնաթիռի խոցման մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերը և հերքումը
Հունվարի 22-ին թուրքական մի շարք լրատվամիջոներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե թուրքական զինուժը սիրիական սահմանին ևս մեկ ռուսական ինքնաթիռ է խոցել: Լուրը լայնորեն տարածեցին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ, ակտիվորեն այն լուսաբանվեց հատկապես իշխանամետ մամուլի ներկայացուցիչների՝ «Milliyet», «Yeni Şafak», «Habertürk», «Yeni Akit» թերթերի կողմից:
Հայտարարվում էր, թե տեղեկություն է ստացվել այն մասին, որ Թուրքիայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետին հարակից սիրիական Իդլիբ նահանգի տարածքում ռուսական ինքնաթիռ է խոցվել:
«Yeni Akit» թերթի կայքը նույնիսկ տեսագրություն հրապարակեց, որտեղ ենթադրաբար պատկերված էր ռուսական ինքնաթիռի խոցումն ու անկումը:
«Milliyet» թերթի կայքում տեղ գտավ հետևյալ մեկնաբանությունը. «Al Jazeera»-ի պակիստանյան թղթակից Ահմեթ Զեյդանն էլ տեղեկացնում է, որ ռուսական ինքնաթիռը թուրքական զինուժի կողմից խոցվել է այն բանից հետո, երբ ռմբակոծել է Թուրքիայի մի սահմանամերձ շրջան»:
Թեմային անդրադարձած «Yeni Şafak» թերթն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան ինքնաթիռի խոցման լուրի հետ կապված որևէ հաստատող կամ հերքող հայտարարություն դեռ չեն կատարել:
Իսկ «Habertürk» լրատվական ծառայությունը հայտարարեց, թե թուրքական պաշտոնական զինվորական աղբյուրները հերքել են այդ լուրը. «Մենք նման տեղեկություն չենք ստացել: Եթե նույնիսկ որևէ ինքնաթիռ խոցվել է, ապա Թուրքիան դրա հետ որևէ կապ չունի»:
Ժամեր անց «Milliyet»-ը նաև տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները:
«Այդ լուրը միանշանակ սուտ է: Սիրիայում ահաբեկչական ենթակառույցների ոչնչացման նպատակով գործող մեր բոլոր ինքնաթիռները առանց որևէ խնդրի վերադարձել են բազա»,- հայտարարել էր Կոնաշենկովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |