Միջազգային07:42, 26 Հունվար 2016
Դավութօղլու. «Իրականում Ռուսաստանն օկուպացնում է Սիրիան»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «CNN International»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի գործողությունները Սիրիայում անվանել է օկուպացիա:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Ռուսաստանը երկար ժամանակ դեմ էր արտահայտվում Սիրիայում անմիջական միջամտություն կատարելուն: Սակայն այժմ ինքն է միջամտել, ընդ որում շատ բացասական կերպով: Իրականում օկուպացնում է Սիրիան»:
Դավութօղլուի խոսքով Ռուսաստանի գործողությունների 90 տոկոսի թիրախը դառնում են խաղաղ բնակչությունն ու Իդլիբում, Ազեզում ու Լաթաքիայում գտնվող «չափավոր ընդդիմության» ուժերը:
«Ռուսաստանը հարվածել է դպրոցներին ու հիվանդանոցներին: Ռուսական ուժերի հարվածներից վիրավորվածները Թուրքիայում են ապաստանում: Ռուսաստանի գործողությունների միայն 10 տոկոսն է ուղղված ԻՊ-ին («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն): Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն այլևս իր գործողություններով չի ստիպի խաղաղ բնակչությանը սեղմվել դեպի Թուրքիայի սահման»,- հույս է հայտնե Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |