Հասարակական11:46, 26 Հունվար 2016
Ըստ New York Times-ի` Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է
Ամերիկյան հայտնի «New York Times» պարբերականը նյութ է հրապարակել Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի նվազման մասին: Թուրքական «rotahaber» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան պարբերականին, նշում է, որ որպես զբոսաշրջիկների թվաքանակի նվազման պատճառ առաջ են քաշվում Թուրքիայում վերջին ժամանակներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:
Մասնավորապես հիշատակվում է 2016թ հոկտեմբերի 20-ին Ստամբուլ քաղաքի Սուլթանահմեթ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկաթուղային կայարանի հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը հասել էր 102-ի:
«New York Times» -ի հետ զրույցում Ստամբուլի կենտրոնական «Sea Son Tours» տուրիստական ընկերության սեփականատեր Քարեն Ֆեդորիկո Սեֆերը, նշել է, որ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով, իրենց տուրիստական կազմակերպությանը դիմող և տեղեր ամրագրող մարդկանց թիվն էապես նվազել էր:
Իսկ ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի մշակույթի և տուրիզմի գրասենյակի ղեկավար Մուրաթ Քարաքուսը շեշտել է, որ եթե մարդիկ ցանկանում են ստեղծված իրավաիճակը փոփոխություն, նրանք պետք է վերսկսեն իրենց զբոսաշրջային այցերը Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |