Իրավական10:48, 27 Հունվար 2016
Թուրքիայում դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել ընդդիմադիր թերթի խմբագրի ու թղթակցի համար

Թուրքական դատախազությունը հրապարակել է 2015-ի նոյեմբերին ձերբակալված ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով մեղադրական եզրակացությունը:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` դատախազը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության` Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար ձերբակալված լրագրողների համար ցմահ ազատազրկում է պահանջել:
Լրագրողներին առաջադրվել են հետևյալ մեղադրանքները` քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետության գաղտնի փաստաթղթերի տրամադրում, պետության անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի հրապարակում լրտեսության նպատակով, հաշվարկների և ուժի կիրառման միջոցով կառավարության գործառույթների մասամբ կամ ամբողջական խոչընդոտում, չլինելով ահաբեկչական խմբավորման անդամ` գիտակցաբար դրա օգտին քարոզչություն անելը:
Նշյալ մեղադրանքներով Դյունդարի և Էրդեմի համար առանձին-առանձին պահանջվել են հետևյալ պատիժները` հատուկ ռեժիմով ցմահ ազատազրկում, ցմահ ազատազրկում և 30 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ըննդիմադիր լրագրողներին ձերբակալել էին այն բանից հետո, երբ վերոնշյալ թերթում հրապարակվեց թուրքական ազգային հետախուզության ծառայությանը պատկանող բեռնատարների լուսանկարները: Բեռնատարներում գտնված զենքերը մատակարարվում էին Սիրիայում կռվող ահաբեկիչական խմբավորումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |