Քաղաքական14:17, 29 Հունվար 2016
The Spectator: «էրդողանի մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ»

«The Spectator» անգլիական հանդեսի հոդվածագիրներից Ջոն Բաթլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) մասին քննադատական հոդված է հեղինակել: Թուրքական «postmedya» լրատվական կայքը, հղում անելով անգլիական հանդեսին, նշում է, որ ըստ Բալթերի` Էրդողանը իրեն չի պահում հավասակշռված քաղաքական գործչի նման:
«Երբ էրդողանի իշխանությանը վտանգ է սպառնում, նրա մոտ նկատվում են նևրոտիկ խանգարումներ»,-գրում է հոդվածագիրը:
Շեշտվում է, որ թուրքական իշխանությունը ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալում են Թուրքիայի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչներին, բայց միևնույն ժամանակ նրանք հանդուրժողականություն են ցուցաբերում ծայրահեղ իսլամիստների գործունեությանը:
Որպես դրա վառ ապացույց Բալթերը առաջ է քաշում այն փաստը, որ թուրքական իշխանությունները աչք փակեցին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում, Սուրուչ շրջանում և մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վրա: Ըստ հոդվածագրի`նշյալ գործողությունները կազմակերպել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |