Տարածաշրջան18:15, 31 Հունվար 2016
Ահմեթ Դավութօղլու. «Մեկ անգամ ևս զգուշացնում ենք Ռուսաստանին»

Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական թեմային: Նա տեղեկացրել է, որ նախօերին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը հերթական անգամ խախտելու մասին իրազեկվել են դաշնակից երկրների արտգործնախարարները, միջազգային պատկան հաստատությունները, այդ թվում և ՆԱՏՕ-ն: Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն և պատշաճ կարգով նախազգուշացվել:
«Աշխարհի ոչ մի երկիր մեկուսի չէ: Եթե որևէ տեղ լինում է օդային սահմանի խախտում, դա հնարավոր չէ թաքցնել: Ռուսաստանի կոմղից արված որոշակի խախտումները կոծկելը պարզապես անհնար է»,- ըստ «DHA» լրատվական գործակալության՝ նշել է վարչապետ Դավութօղլուն՝ հավաստիացնելով, որ ռուսական ինքնաթիռի սահմանային խախտումն արձանագրվել է թե թուրքական և թե ՆԱՏՕ-ի ռադարների կողմից:
Դավութօղլուն հերթական անգամ մեղադրել է Սիրիայում գտնվող ռուսական զինուժին «Իսլամական պետություն» ահաբեկչկական կազմակերպության դեմ պայքարի անվան տակ տեղի չափավոր ընդդիմության ուժերը թուլացնելու մեջ: Դժգոհություն հայտնելով Սիրիայում ռուսական օդուժի գործողություններից՝ Դավութօղլուն նշել է, որ դրանցից էապես տուժում են Թուրքմենդաղ շրջանի բնակչությունը՝ «թուրքմեն եղբայրները»:
«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք Ռուսաստանին: Չենք կարծում, թե Սիրիայի ընդդիմադիր հատվածներին վնաս հասցնելը և Թուրքիայի օդային տարածքի նկատմամբ սպառնալից պահվածք դրսևորելը բխում են Ռուսաստանի շահերից: Սահմանի ողջ երկայքնով ձեռնարկված են անհրաժեշտ միջոցառումներ»,- ընդգծել է Դավութօղլուն՝ տեղեկացնելով, որ ռուսական ինքնաթիռը 2 անգամ նախազգուշացվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Թուրքական «Milliyet»-ը հայտնում է, որ Թուրքիայի օդուժի ավիաբազաներում հայտարարվել է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Կործանիչները բերվել են պատերազմական և հարձակողական վիճակի:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել գրավոր հայտարարությամբ ռուսական օդուժին պատկանող SU-34 ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |