Տարածաշրջան12:21, 01 Փետրվար 2016
Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին:
«Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր կարծիքով դրա պատճառն այն է, որ Ռուսաստանն ամեն կերպ ջանում է խորացնել ճգնաժամը տարածաշրջանում: Եթե Ռուսաստանը շարունակի ոտնձգությունները Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ, ապա ստիպված կլինի հաշտվել դրա հնարավոր հետևանքների հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի օդային սահմանը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի օդային սահմանն է, հետևաբար, խնդիրը նաև ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում է: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում իրականում ոչ մի կապ չունեն «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ, այլ ուղղված են Սիրիայի իշխանություններին աջակցելուն:
«Նման անպատասխանատու քայլերը ձեռնտու չեն ոչ Ռուսաստանի Դաշնությանը, ոչ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին և ոչ էլ առավել ևս կարող են նպաստել տարածաշրջանային կամ միջազգային խաղաղությանը: Ընդհակառակը, այդ քայլերը լուրջ վնաս կարող են հասցնել այս ամենին»:
Էրդողանը նշել է, որ այս ամենը քննարկվել է հունվարի 30-ի երեկոյան արտգործնախարարություն հրավիրված Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ: Դեսպանին հաղորդվել է, որ թուրքական կողմը խտորեն դատապարտում է տեղի ունեցածը:
Էրդողանը հիշեցրել է նաև, որ ինքը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |