Տարածաշրջան09:10, 03 Փետրվար 2016
Թուրքիայում կանխվել է ահաբեկչություն
Թուրքիայի Այդըն քաղաքում իրավապահների կողմից ձերբակալվել է 2 ահաբեկիչ, որոնք Հունաստանից անցել էին Այդըն և պատրաստվում էին ուղևորվել Անկարա: Ոստիկանությունը պարզել է, որ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել մայրաքաղաք:
Ըստ թուրքական «Kanalahaber.com» լրատվական կայքի` կասկածյալ ահաբեկիչներից մեկը եղել է 1996 թվականին թուրք հայտնի գործարար Օզդեմիր Սաբանջըի սպանությունն իրագործած Իսմայիլ Աքքոլը: Նա 20 տարի շարունակ գտնվում էր հետախուզման մեջ: Մյուս ահաբեկիչը, որը կին է եղել, նախկինում մասնակցել է Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գրասենյակի վրա հարձակմանը:
Նրանց պայուսակների միջից զննությամբ հայտնաբերվել է զենքեր, պայթուցիկ նյութեր և ահաբեկչություն կազմակերպելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ պարագաներ:
Պարզվել է, որ սույն անձինք անդամակցում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված DHKP-C (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ) խմբավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ թռիչքները չեղարկվում են ելնելով այն պնդումներից, որ Իսրայելը պատրաստվում է հարձակում իրականացնել Իրանի դեմ։
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ Արարատ լեռն ամբողջությամբ ծածկված է ձյունով։
Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհդակցական հարթակի հանդիպմանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները:
Թուրքիայի ոստիկանությունը MİT-ի հետ համատեղ գործողություն է իրականացրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված և նույնացվող PKK/KCK-ի դեմ:
Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը դատապարտել է տեղի ունեցածը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Պուտինն իր հերթին ցավակցել է Էրդողանին։
Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհդակցական հարթակի հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |