Տարածաշրջան07:50, 04 Փետրվար 2016
Թուրքիան չի թույլատրել ռուսական ինքնաթիռին դիտորդական թռիչք կատարել
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական իշխանությունները ռուսական «An-30B» ինքնաթիռին չեն թույլատրել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի օդային տարածքով:
Ինչպես փոխանցում է թուրքական «haber.sol» լրատվական կայքը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նման քայլով Թուրքիան խախտում է «Բաց երկնքի» մասին պայմանագրով ստանձնած իր պարտականությունները:
Նշենք, որ ռուսական «An-30B» ինքնաթիռը 2016թ. փետրվարի 1-5 ընկած ժամանակահատվածում պետք է դիտորդական թռիչք իրականացներ Թուրքիայի օդային տարածքով:
Թուրքական մեկ այլ «haberler» լրատվամիջոցն էլ նշում է, որ ռուսական ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը Թուրքիայի օդային տարածքով կազմելու էր 900կմ: Ինքնաթիռի մեջ բացի ռուս տեսուչներից, պետք է լինեին նաև թուրք մասնագետներ:
«Բաց երկնքի» մասին պայմանագիրը 1992թ. ստորագրվել է 24 երկրի կողմից: Կողմերը պայմանավորվել են ամեն տարի դիտորդական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներով: 2014 պայմանագիրը ստորագրած երկրների թիվը հասել է 33-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |