Քաղաքական11:47, 05 Փետրվար 2016
The Economist. «Թուրքիայում աշխարհիկության հիմնադիր Աթաթուրքի ստվերը վերանում է»
Անգլիական հայտնի «The Economist» պարբերականում «Էրդողանի նոր սուլթանությունը» խորագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներքաղաքական կյանքին:
Թուրքական «Radikal» լրատվական կայքը, հղում անելով անգլիական պարբերականին, նշում է, որ հոդվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ երկիրը իսլամականացվում է:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը Թուրքիայի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը կտրուկ փոփոխության ենթարկվեց:
Մասնավորապես, ԱԶԿ-ի` իշխանության գալով Թուրքիայի հանրապետությունում մեծապես սկսեց աճել իսլամի դերը: Եվ աստիճանաբար Թուրքիայում սկսեց անկում ապրել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից առաջ քաշած աշխարհիկության սկզբունքը:
«90 տարի առաջ Օսմանյան կայսրության մոխիրներում աշխարհիկ պետություն ստեղծած և մոդերնիզացման կողմնակից Քեմալ Աթաթուրքի ստվերը սկսում է անհետանալ»,-գրում է պարբերականը
Հոդվածում անդրադարձ է կատարվում նախորդ տարվա հունիս ամսին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ ԱԶԿ-ն չստացավ այնքան քվե, որքան անհրաժեշտ էր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար: «Դա բավականին անսպասելի էր իշխող կուսակցության համար: Սակայն դրանից հետո Թուրքիայում 2015թ. նոյեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխող ԱԶԿ-ի համար հաջող դասավորվեցին և վերջինս ի վերջո ստացավ այնքան քվեներ, որոնք թույլ տվեցին խոհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Թուրքիայում բնակչության կեսը սատարում է Էրդողանին, մյուս կեսը թերահավատորեն է վերաբերվում Էրդողանի վարած քաղաքականությանը, կամ դրան դեմ հանդես գալիս»,-ասվում է հոդվածում:
Ըստ հոդվածի` երկրորդ ընտրությունները ԱԶԿ-ի համար մեծ ռիսկեր էին պարունակում, սակայն Էրդողանի կուսակցության ներսում կատարված կադրային փոփոխությունները ի վերջո տվեցին իրենց արդյունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |