Տարածաշրջան12:51, 08 Փետրվար 2016
Դիարբեքիրում բախումները շարունակվում են. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում շարունակվում են զինված բախումները թուրքական անվտանգության ուժերի և քուրդ զինյալների միջև: Թուրքական «İnternethaber.com» լրատվակայքի համաձայն՝ փետրվարի 8-ի առավոտյան Դիարբեքիրի Սուր շրջանում իրականացված գործողությունների ընթացքում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 3 թուրք ուժային:
Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից մեկը վնասվածք է ստացել գլխի, մյուսը՝ կրծքավանդակի շրջանում:
Քրդական կողմից զոհվել է 6 զինյալ: Աղբյուրի համաձայն՝ մինչ այժմ սպանված քուրդ գրոհայինների թիվն, այսպիսով, հասել է 175-ի:
Նշվում է, որ թուրք անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում վնասազերծվել են շուրջ մեկ տասնյակ ինքնաշեն ռումբեր:
Հայտնի է նաև, որ Սուրում, որտեղ արդեն 69-րդ օրը չի դադարեցվում պարետային ժամը, բախումները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |