Հասարակական11:37, 08 Փետրվար 2016
«Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները

Ստամբուլում Թուզլայի շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարում սկսել են վերակառուցման աշխատանքները: Այս աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որի մեջ ներգրավված են «Դյուշունջե պլատֆորմը», «Հայճար» կազմակերպությունները, «Հրանտ Դինք» հիմնադրամը, «Գեդիքփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցին», «Գալագյան», «Դպրեվանք» և «Ղարագյոզյան» հիմնարկները:
«Դյուշունջե» կազմակերպության նախագահ Հարութ Օզերը Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հետ զրույցում նշել է, որ նպատակ կա միջազգային չափանիշներին համապատասխան ճամբար կառուցել, որից կօգտվեն թե Թուրքիայի, թե օտարերկրացի երեխաները :
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:
2015 մայիսի 6-ին ճամբարի նախկին սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Իսկ հոկտեմբերի 27-ին ճամբարը վերադարձվեց հայ համայնքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |