Տարածաշրջան13:17, 10 Փետրվար 2016
Էրդողանը կոշտ է արձագանքել Միացյալ նահանգներին

ԱՄՆ-ի կողմից հնչել էր հայատարարություն այն մասին, որ նահանգները սիրիական PYD-ին (քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ահաբեկչական չեն համարում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանք է տվել այդ հայտարարությանը:
Նախագահական նստավայրում գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ասել է, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) և Սիրիայի քրդական շրջաններում ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը հանդիսացող PYD-ի միջև որևէ տարբերություն չկա` ավելացնելով, որ այդ մասին վկայող բազմաթիվ փաստաթղթեր ունեն ձեռքի տակ:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է: Ամերիկայի պաշտոնյաները վեր են կենում ու ասում. «Ոչ, մենք նրանց ահաբեկչական կազմակերպություն չենք համարում»: Հե՛յ Ամերիկա, քանի՞ անգամ կրկնեմ, հիմա դուք մե՞զ հետ եք, թե՞ այդ ահաբեկչական կազմակերպության` PYD-ի:
Հե՛յ Ամերիկա, ո՛չ PKK-ի, ո՛չ PYD-ի և ոչ էլ YPG-ի (PYD-ի ռազմական թևը) բնույթին կարող եք ծանոթացնել մեզ: Դրանց մենք շատ լավ ենք ճանաչում: ԻՊ-ին («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) էլ լավ գիտենք: Սակայն դուք մինչև օրս չեք կարողացել ճանաչել դրանցից որևէ մեկին: Ու այդ պատճառով է, որ տարածաշրջանում արյուն է հոսում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD-ԺՄԿ) ահաբեկչական խմբավորում չի համարում եւ շարունակելու է սատարել կուսակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |