Տարածաշրջան09:04, 10 Փետրվար 2016
Քուրդ գրոհայինները սպանել են 2 թուրք զինվորի Դիարբեքիրում և Շըրնաքում
Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքկան ուժերի միջև տեղի ունեցած հերթական բախումներից երկու թուրք զինվոր է սպանվել:
Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի` փետրվարի 9-ին երեկոյան Շըրնաքի Ջիզրե շրջանում 7 քուրդ գրոհային, հատելով թուրք-սիրիական սահմանը, զինված հաձակում են գործել Ջիզրեի Յուզշուրեն սահմանային պահակակետի ուղղությամբ: Արդյունքում սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է մեկ թուրք զինվոր: Եվս մեկ թուրք զինվոր վիրավորվել է:
Իսկ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ընթացած թուրք-քրդական մարտերի ժամանակ թուրքական կողմը տվել է մեկ զոհ:
Թուրքական մեկ այլ «sondakika» լրատվակայքը նշում է, որ Սուր և Ջիզրե շրջաններում վիրավորների և զոհվածների մասին վերոնշյալ տեղեկությունները հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |