Տարածաշրջան07:33, 10 Փետրվար 2016
Գիշերը PKK-ն մեկ թուրք զինվոր և մեկ ոստիկան է սպանել
Թուրքիայի Շըրնաք քաղաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները նռնականետերով հարձակվել են քաղաքում զրահամեքենայով գիշերային հերթապահություն իրականացնող ոստիկանների վրա: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` վիրավորված ոստիկաններից մեկը տեղում մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց:
Թուրք-սիրիական սահմանի Շըրնաք նահանգի Իդիլ շրջանի սահմանային հատվածում էլ բախում է տեղի ունեցել թուրք սահմանապահների և մոտ 10 հոգանոց PKK-ական գրոհայինների միջև, որոնք փորձել են անցնել Թուրքիա: Բախումների ժամանակ սպանվել է մեկ զինվոր, վիրավորվել մեկ կապիտան և 2 սերժանտ:
Նշվում է, որ Սիրիայի հետ սահմանային հատվածում դեռևս ժամանակ առ ժամանակ շարունակվում են բախումները թուրք սահմանապահների և PKK-ի զինյալների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |