Հասարակական08:59, 11 Փետրվար 2016
Զինված հարձակումներ՝ թուրքական իշխանամետ «Yeni Şafak» և «Yeni Akit» թերթերի խմբագրության վրա
Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են «Yeni Şafak» և «Yeni Akit» թերթերի խմբագրության շենքերի վրա: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, գրում է, որ առավոտյան ժամը 5-ին անհայտ անձը կամ անձինք մոլոտովյան կոկտել են նետել և անկանոն կրակ բացել «Yeni Şafak» խմբագրության ուղղությամբ:
Համաժամանակյա հարձակում է կատարվել նաև «Yeni Akit»-ի խմբագրության վրա: Մի քանի հոգի կրակ են բացել շենքի ուղղությամբ և թերթին պատկանող փոքր բեռնատարի վրա մոլոտովյան կոկտել են նետել:
Հարձակումների ժամանակ զոհեր չեն եղել, նյութական վնաս է հասցվել երկու թերթերի խմբագրության շենքերին:
Նշենք, որ երկու թերթն էլ ունեն ազգայնական ուղղվածություն: «Yeni Şafak»-ը պատկանում է «Ալբայրաք հոլդինգին», որը ըստ «Hürriyet» թերթի, սկսել է ընդլայնվել, երբ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնել էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը: Ըստ նույն աղբյուրի՝ «Yeni Şafak»-ը համարվում է Էրդողանի սիրելի թերթերից մեկը: «Yeni Akit»-ը իսլամիստական և ազգայանական ուղղվածությամբ օրաթերթ է, որը հայնտի է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) և Էրդողանին ցուցաբերած աջակցությամբ: Ըստ «Հրանտ Դինքի հիմնադրամի» զեկույցներից մեկի՝ այս թերթը աչքի է ընկնում այլատյացությամբ՝ հատկապես հրեաների, սեռական փոքրամասնությունների և աթեիստների նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |