Տարածաշրջան08:55, 15 Փետրվար 2016
Թուրքիայի ԶՈՒ-ի հասցրած հարվածների հետևանքով Սիրիայում սպանվել է 29 քուրդ
Թուրքիայի ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերի ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր:
Թուրքիան նախօրեին հաուբիցներով հարվածներ է հասցրել «YPG»-ի սիրիական Ազեզ շրջանում գտնվող հենակետերին: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ` թուրքական կողմի հրետակոծության հետևանքով Սիրիայում սպանվել է 29 «YPG»-ական զինյալ. իսկ վիրավորների թիվը այս պահի գրությամբ հասնում է 15-ի: Նրանք տեղափոխվել են Թուրքիայի Քիլիս շրջանի հիվանդանոց:
Ըստ աղբյուրի` թուրքական ԶՈւ կողմից մոտ 17 ժամ տևած հրետակոծության հետևանքով Ազեզ շրջանի Միննիղ գյուղում սպանվել է 10, Մարանաս գյուղում` 12, իսկ Մերյեմ գյուղում 7 զինյալ: Նախնական տվյալներով` «YPG»-ականները սկսել են լքել իրենց հենակետերը և հետ քաշվել:
Ի դեպ, թուրքական կողմի պնդմամբ` նույն Ազեզ շրջանում ռազմական գործողություններ է սկսել նաև ռուսական ԶՈՒ-ն: «Դողան» լրատվական գործակալության տեղեկության համաձայն` ռուսական կործանիչները Ազեզում օդային հարվածներ են հասցրել, որի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ ու զոհեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |