Տարածաշրջան07:49, 15 Փետրվար 2016
Թուրքիան հաուբիցներով հրետակոծում է Սիրիայի տարածքը
Փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվակայքը, թուրքական ուժերը հրետանակոծել են նշյալ սիրիական շրջանում գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերիի» (ԺՊՈւ-YPG) զինանոցները:
Թուրքական աղբյուրի պնդմամբ` նման գործողությունների պատճառ է հանդիսացել, այն, որ քրդական ուժերը փետրվարի 13-ի գիշերը կրակ են բացել թուրքական սահմանի ուղղությամբ:
Նշվում է, որ երեկ 17 ժամվա ընթացքում թուրքական «Fırtına» հաուբիցներից 100 անգամ հրետանային կրակ է բացել ԺՊՈւ –ի դիրքերի ուղղությամբ, ինչ ընթացում է խոցվել է 50 թիրախ:
Աղբյորը, վկայայկոչելով թուրքական զինվորական աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերը ուժերը Հաթայ նահանգի սահմանամերձ հատվածից էլ նույն «Fırtına» հաուբիցներից հրետակոծվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ենթակայության տակ գտնվող ուժերի դիրքերը:
Թուրքական ուժերի նման գործողություններին արձագանքել է Սիրիայի ԱԳՆ:
Վերջինս մասնավորապես տեղեկացրել է, որ թուրքական կրակոցների թիրախ են դարձել նաև Սիրիայի Հալեպ քաղաքի և Լաթաքիա շրջանի գյուղերը, որտեղ ապրում է խաղաղ բնակչություն: Թուրքական կողմի գործողությունները սիրիական կողմը որակել է որպես բացահայտ աջակցություն ահաբեկիչներին:
Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին հղած նամակում տեղեկացրել է, մոտ 100 թուրք զինվորների Սիրիա ներխուժելու մասին:
Նամակում նշվում է, որ սահմանամերձ Քիլիս նահանգի Օնջուփընար սահմանային անցակետից 12 զինվորական մեքենաներով դեպի սիրիական Հալեպ են շարժվել 100 թուրք զինվորականներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |