Տարածաշրջան07:50, 15 Փետրվար 2016
Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողությունների սկսվելը
Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈւ-YPG) դեմ: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հաուբիցներ հրանոթներով ռմբակոծել են մասնավորապես YPG-ի Minnag հակաօդային ռազմաբազան: Նշվում է, որ քրդական կողմը պատասխան կրակ է բացել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի ուղղությամբ ռազմական գործողութուններ է սկսել: 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, մեջլիսում թեմայի վերաբերյալ հնչեցված մի հարցի պատասխանելիս, Յըլմազը մասնավորապես ասել է. «Երեկ և այսօր Քիլիսի մոտակայքից Սիրիայի ուղղությամբ 4 տարբեր թիրախների վրա կրակ է բացվել, թուրքական կողմը զոհեր չունի»:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ PYD-ն (Ժողովրդավարկան միություն կուսակցություն) ավելի վաղ ականանետով հարվածել էր Քիլիս քաղաքի Դեմիրըշըք սահմանային անցակետի տարածքը: Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Մարանասում, Սիջարնազ և Մինակ օդանավակայանում, Թել Ռիֆաքում և Շաֆարիքաթ շրջանում հայտնաբերված ուժերի նկատմամբ:
«Տեղեկություն էր ստացվել, որ Ազազ շրջանում հարձակման նախապատրաստություն է ընթանում: Վարչապետը որոշում է ընդունել շարունակել հրետանային ռմբակոծությունն այնքան ժամանակ, մինչև PKK-ն («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և PYD -ն դուրս գան Minak հակաօդային ռազմաբազայից և լքեն Ազազի տարածքը»,- տեղեկացրել է Յըլմազը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |