Տարածաշրջան13:06, 16 Փետրվար 2016
Թուրքիայի Իդիլ քրդաբնակ շրջանում ևս պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում և շրջանի հարևանությամբ գտնվող Դիրսեքլի գյուղում այսօր ժամը 23:00-ից սկսած ուժի մեջ է մտնելու նահանգապետարանի կողմից հայտարարված պարետային ժամը (փողոց դուրս գալու արգելք): Պարետային ժամը հայտարարվել է շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ` Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից իրականացվելիք գործողությունների պատճառով:
Ըստ թուրքական «Bugun» թերթի կայքի` այժմ Իդիլ քաղաքում մնացած քիչ քանակությամբ բնակիչները հեռանում են իրենց տներից: Բնակչության գրեթե 90 տոկոսն արդեն հեռացել էր քաղաքից, երբ օրեր առաջ սկսեցին լուրեր տարածվել սպասվող պարետային ժամի մասին:
Աղբյուրը նշում է, որ առավոտյան ժամերից սկսած շարունակվում է զինտեխնիկայի ու զինվորականների հոսքը Իդիլ: Հարևան Ջիզրե քաղաքից, որտեղ արդեն ավարտին են հասել ՔԲԿ-ականների դեմ իրականացվող գործողությունները, ժամանած անձնակազմերը զբաղեցնում են շրջանի ռազմավարական նշանակության օբյեկտներն ու դիրքերը:
Հիշեցնենք, որ Շըրնաքի Ջիզրե շրջանում և Դիարբեքիրի Սուր շրջանում 2 ամսից ավել է` շարունակվում է պարետային ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |