Տարածաշրջան07:14, 16 Փետրվար 2016
Թուրքիայի ԱԳՆ. Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է գործում Սիրիայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ռուսական զինուժի գործողությունները Սիրիայի Ազեզ շրջանում: Թուրքիայի ԱԳՆ-ն դրանք որակել է որպես պատերազմական հանցագործություն:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական օդուժն Ազազում իբր ռմբակոծել է 2 դպրոց և 2 հիվանդանոց, ինչի հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք ու երեխաներ: Իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ից:
«Մենք խստորեն դատապարտում ենք խղճի ու մարդկության դեմ ուղղված հարձակումները, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ այլ ինչ են, քան պատերազմական հանցագործություններ: Եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի իր գործողությունները, ապա անխուսափելիորեն ավելի լուրջ հետևանքներ կլինեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Սիրիայում կրակը դադարեցնելու մասին մյունխենյան պայմանավորվածությունից հետո ռուսական օդուժի ավիահարվածներն ավելի են հաճախակիացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |